Ռոհանին ստորագրել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մեկնարկի հրամանը
https://parstoday.ir/hy/news/iran-i111171-Ռոհանին_ստորագրել_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորությունների_կրճատման_երրորդ_քայլի_մեկնարկի_հրամանը
Ռոհանին ստորագրել է սեպտեմբերի 6-ին ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մեկնարկի հրամանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 04:27 Asia/Tehran
  • Ռոհանին ստորագրել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մեկնարկի հրամանը

Ռոհանին ստորագրել է սեպտեմբերի 6-ին ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մեկնարկի հրամանը:

Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների նիստի ավարտին, Հասան Ռոհանին հայտարարել է. «Ուրբաթ օրը, Իրանն անելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման երրորդ քայլը և այդ քայլի շրջանակներում, ՄԱԳԱՏԵ-ն պետք է ապահովի միջուկային տեխնոլոգիաիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը մի կողմ կդնի միջուկային հետազոտությունների և ոլորտի զարգացման վերաբերյալ ստանձնած իր բոլոր պարտավորությունները և կսկսի ցենտրիֆուգների արդիականացման և ուրանի հարստացման համար անհրաժեշտ քայլերի զարգացմանն ուղղված գործողությունները»:

ԻԻՀ նախագահն ասել է. «Ուրբաթ օրը, ՀԳՀԾ-ով սահմանված բոլոր ժամանակացույցերը չեղարկվում են և Իրանը շարունակելու է միջուկային տեխնոլոգիայի արդիականացմանն ուղղված իր գործողությունները՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ և խաղաղանպատակ գործողությունների շրջանակում»:

Նրա խոսքերով. «Իրանի բոլոր գործողություններն իրականացվելու են ՄԱԳԱՏԷ-ի օրենքների շրջանակում: Եվրոպային կտրվի ևս 60 օր ժամկետ և եթե նրանք կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը նույնպես կվերադառնա դրանց իրագործմանը»:

Անդրադառնալով միջուկային բանակցություններին, Ռոհանին ասել է. «Ամերիկացիների առաջին և իսկական նպատակը Ւրանի համակարգը փոխելն էր, իսկ հաջորդ նպատակն այն էր, որ եթե նրանց չհաջողվեր հասնել առաջինին, խարխլեին Իրանի իսլամական հանրապետության համակարգի հիքմերը»: