Էրաղչի. Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Եվրոպական երկրները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:
Չորեքշաբթի օրը, Սլովենիայի ԱԳ նախարար Միրո Սերարի հետ Լյուբլյանայում կայացած հանդիպման ժամանակ, ներկայացնելով համաձայնագրի շուրջ վերջին զարգացումներն, Էրաղչին ասել է. «ԵՄ-ը և միջուկային բանակցություններում Իրանի հետ բանակցող եվրոպական երեք երկրները, պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:
Հանդիպման ժամանակ, Սլովենիայի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի ու Սլովենիայի հարաբերությունները բարեկամական են և Սլովենիան, ինչպես ԵՄ-ն, ընդգծում է միջուկային համաձայնագիրը պահանելու անհրաժեշտությունը:
Սլովենիայի ԱԳ նախարարը հավելել է. «Սլովենիան շահագրգռված է միանալու Իրանի հետ եվրոպական ֆինանսական մեխանիզմին (INSTEX)»: