Էրաղչի. Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i111172-Էրաղչի._Եվրոպան_պետք_է_կատարի_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունները
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Եվրոպական երկրները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 04:35 Asia/Tehran
  •  Էրաղչի. Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները

ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Եվրոպական երկրները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:

Չորեքշաբթի օրը, Սլովենիայի ԱԳ նախարար Միրո Սերարի հետ Լյուբլյանայում կայացած հանդիպման ժամանակ, ներկայացնելով համաձայնագրի շուրջ վերջին զարգացումներն, Էրաղչին ասել է. «ԵՄ-ը և միջուկային բանակցություններում  Իրանի հետ բանակցող եվրոպական երեք երկրները, պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:

Հանդիպման ժամանակ, Սլովենիայի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի ու Սլովենիայի հարաբերությունները բարեկամական են և Սլովենիան, ինչպես ԵՄ-ն, ընդգծում է միջուկային համաձայնագիրը պահանելու անհրաժեշտությունը:

Սլովենիայի ԱԳ նախարարը հավելել է. «Սլովենիան շահագրգռված է միանալու Իրանի հետ եվրոպական ֆինանսական մեխանիզմին (INSTEX)»: