Իրանում գազ են լցրել IR6 ցենտրիֆուգների մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i111230-Իրանում_գազ_են_լցրել_ir6_ցենտրիֆուգների_մեջ
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Սեպտեմբերի 6-ին ԻԻՀ նախագահի հրամանով մեկնարկեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2019 09:18 Asia/Tehran
  • Իրանում գազ են լցրել IR6 ցենտրիֆուգների մեջ

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Սեպտեմբերի 6-ին ԻԻՀ նախագահի հրամանով մեկնարկեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը»:

Բեհրուզ Քեմալվանդին  շաբաթ օրը ներկայացնելով Իրանի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլի ծրագիրն ասել է.«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտականություն ունի տեխնիկական կարիքներից ելնելով և առանց հաշվի առնելու  միջուկային գիտական ու հետազոտական գործունեության ոլորտում  ՀԳՀԾ-ով սահմանված սահմանափակությունները, սկսել երրորդ քայլը և թափ հաղորդել դրան»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Ինչպես անցյալում, թափանցիկության վերաբերյալ Իրանի պարտավորությունները կպահպանվեն»:

Բեհրուզ Քեմավանդին հավելել է.«Հետազոտության ու զարգացման հարցում փոփոխությունները դյուրին կդարձնեն դեպի մեկ միլիոն «սու» շարժվելը»:

Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման շրջանակում արված չորս քայլերին, Բեհրուզ Քեմավանդին ասել է.«Առաջին քայլը վերաբերում է ՀԳՀԾ-ի 39-րդ կետին, կապված ուրանի հարստացման, նոր սերնդի մեքենաների արտադրության և այս շղթայի արտադրանքի ու թափոնների չխառնելու հետ»:

Ընդգծելով, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ հետազոտական արտադրություններն ավելացել են Իրանի պաշարներին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավելել է.«Նախատեսված էր 11-րդ տարվա սկզբին  IR6S մեքենան գազ լցնել, ինչն արդեն սկսել ենք»: 

Քեմալվանդին հավելել է.«Այսօր ևս շահագործման է հանձվել 20 հատանոց  IR4  մեքենաների շղթան, որը վերաբերում է 35-րդ կետի առաջին հավելվածին: Այս ծրագիրը պետք է իրագործվել 11-րդ տարվա սկզբին: Արդեն մեկնարկել է 20 հատանոց  IR4  մեքենաների շղթայի աշխատանքը և դրա արտադրանքները կավելանան պաշարներին»:

Քեմավանդիի խոսքով՝ 20 հատանոց շղթայի տեսքով  IR6 մեքենայում գազ է լցվել, իսկ 30-հատանոց շղթան ներառված է հաջորդ ծրագրում: