Իրանում գազ են լցրել IR6 ցենտրիֆուգների մեջ
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Սեպտեմբերի 6-ին ԻԻՀ նախագահի հրամանով մեկնարկեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը»:
Բեհրուզ Քեմալվանդին շաբաթ օրը ներկայացնելով Իրանի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլի ծրագիրն ասել է.«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտականություն ունի տեխնիկական կարիքներից ելնելով և առանց հաշվի առնելու միջուկային գիտական ու հետազոտական գործունեության ոլորտում ՀԳՀԾ-ով սահմանված սահմանափակությունները, սկսել երրորդ քայլը և թափ հաղորդել դրան»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Ինչպես անցյալում, թափանցիկության վերաբերյալ Իրանի պարտավորությունները կպահպանվեն»:
Բեհրուզ Քեմավանդին հավելել է.«Հետազոտության ու զարգացման հարցում փոփոխությունները դյուրին կդարձնեն դեպի մեկ միլիոն «սու» շարժվելը»:
Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման շրջանակում արված չորս քայլերին, Բեհրուզ Քեմավանդին ասել է.«Առաջին քայլը վերաբերում է ՀԳՀԾ-ի 39-րդ կետին, կապված ուրանի հարստացման, նոր սերնդի մեքենաների արտադրության և այս շղթայի արտադրանքի ու թափոնների չխառնելու հետ»:
Ընդգծելով, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ հետազոտական արտադրություններն ավելացել են Իրանի պաշարներին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավելել է.«Նախատեսված էր 11-րդ տարվա սկզբին IR6S մեքենան գազ լցնել, ինչն արդեն սկսել ենք»:
Քեմալվանդին հավելել է.«Այսօր ևս շահագործման է հանձվել 20 հատանոց IR4 մեքենաների շղթան, որը վերաբերում է 35-րդ կետի առաջին հավելվածին: Այս ծրագիրը պետք է իրագործվել 11-րդ տարվա սկզբին: Արդեն մեկնարկել է 20 հատանոց IR4 մեքենաների շղթայի աշխատանքը և դրա արտադրանքները կավելանան պաշարներին»:
Քեմավանդիի խոսքով՝ 20 հատանոց շղթայի տեսքով IR6 մեքենայում գազ է լցվել, իսկ 30-հատանոց շղթան ներառված է հաջորդ ծրագրում: