Զարիֆ. Նեթանյահուն ԱՄՆ-ի թշնամին է
https://parstoday.ir/hy/news/iran-i111432-Զարիֆ._Նեթանյահուն_ԱՄՆ_ի_թշնամին_է
Անդրադառնալով Politico թերթում հրապարակված՝ Իսրայելի կողմից Սպիտակ տանն իրականացված լրտեսության մասին հոդվածին, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Չնայած Բ խմբում Դոնալդ Թրամփի լավագույն ընկերոջ ներկայությոանը, ԱՄՆ-ին թշնամի պետք չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 03:53 Asia/Tehran
  • Զարիֆ. Նեթանյահուն ԱՄՆ-ի թշնամին է

Անդրադառնալով Politico թերթում հրապարակված՝ Իսրայելի կողմից Սպիտակ տանն իրականացված լրտեսության մասին հոդվածին, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Չնայած Բ խմբում Դոնալդ Թրամփի լավագույն ընկերոջ ներկայությոանը, ԱՄՆ-ին թշնամի պետք չէ»:

Politico օրաթերթը, հղում անելով ամերիկացի նախկին պաշտոնյային, գրել էր, որ Իսրայելը լրտեսություն է իրականացրել Սպիտակ տանը և ԱՄՆ-ի այլ կառույցներում, գաղտնալսելով բջջային հեռախոսները: 
Ուրբաթ օրը, Թուիթերում արած գրառման մեջ, Զարիֆը գրել է. «Բ խումբը կրկին հարձակում է իրականացրել»:
Դիմելով Թրամփին, նա նշել է. «Վաշինգտոնը չունի թշնամու կարիք, ով ոչ միայն դատարկում է այդ երկրի գանձարանն այլև լրտեսում ԱՄՆ նախագահին»:

Իրանի ԱԳ նախարարը «Բ Խումբ» ասելով նկատի ունի մի քանի ռազմատնեչ անձանց, որոնց անունը սկսվում է «Բ» տառով: Նրանք են՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, ԱՄԷ-ի գահաժառանգ Մոհամմեդ Բին Զայեդը և Սպիտակ Տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: