Իրանը և Հնդկաստանը ընդգծում են ռազմական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Հնդկաստանի պաշտպանության նոր նախարարը և Նոր Դեհլիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, ընդգծելով երկու երկրների միջև պատմական և բարեկամական հարաբերությունները, կարևորել են պաշտպանության ոլորտում Իրան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Նոր Դեհլիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հաղորդման համաձայն, Հնդկաստանում Իրանի դեսպան Ալի Չեգինին Հնդկաստանի պաշտպանության նոր նախարար Ռաջա Սինգի հետ հանդիպման ժամանակ խորհրդակցել է երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում, Հնդկաստանի պաշտպանության նախարարը ողջունել է պաշտպանական ոլորտում համագործակցությունները բարելավելու, մասնավորապես ՝ գիտության, կրթության, փորձի և տեղեկատվության փոխանակման, ահաբեկչության դեմ պայքարի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերում ծովահենության դեմ պայքարի և փրկարարական գործողությունների, ինչպես նաև տարբեր մակարդակներում պատվիրակությունների փոխանակման վերաբերյալ, Իրանի դեսպանի առաջարկությունները: