Իրանը կհակազդի Կանադայի անօրինական քայլերին
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է, որ եթե Կանադան չհրաժարվի Իրանի ակիվնտերի առգրավման անօրինական քայլից, ապա Թեհրանը հակազդեցություն կցուցաբերի:
Իրանի դատական իշխանության ղեկավարն անդրադառնալով Իրանի ակտիվներն առգրավելու Կանադայի կառավարության անօրինական քայլին, ասել է, որ Կանադայի կառավարության գործողություններն ապօրինի են և խախտում են միջազգային բոլոր համաձայնագրերը:
Ռեիսին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի բռնության: Նա ասել է.«ԻԻՀ-ն, անկասկած, Կանադայի ճանաչված ակտիվներն առգրավելու համար կդիմի միջազգային ատյաններին»:
Կանադայի կառավարությունը վերջերս աշխարհում ահաբեկչության ենթարկված զոհերի հարազատներին աջակցելու պատրվակով առգրավել է Իրանի ակտիվների մի մասը:
Կանադական աղբյուրների համաձայն, վաճառված գույքի արժեքը կազմում է ավելի քան 28 միլիոն դոլար: