Ռոհանի. Տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունն անմար կրակ է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի արթուն ժողովուրդների դիմադրությունը նման է անմար կրակի: Նա նշել է, որ տարածաշրջանի թշնամիները պետք է եմենցիների նախազգուշացնող պատասխանից դասեր քաղեն և այդպիսով մարեն տարածաշրջնի պատերազմի կրակը:
Հասան Ռոհանին կառավարության նիստում ունեցած ելույթում նշել է. «Տարածաշրջանի ժողովուրդներր թնամիները, Լիբանանի Հեզբոլլահի, Ւրաքի Հաշդ օլ Շաաբի և Սիրիայի ու Եմենի ժողովուրդների ուժը խոստովանելու փոխարեն, շարունակում են նրանց մեղադրանքներ ուղղել»:
Դիմելով թշնամիներին, Ռոհանին ասել է. «Մեղադրելու փոխարեն, հավատացեք ժողովուրդների ուժին և իմացեք, որ այստեղ խնդիրը կառավարությունները չեն, այլ ոտքի ելած ժողովուրդները»:
Խոսելով այն մասին, որ Իրանն ընդհանրապես չի ցանկանում, որ տարածաշրջանում տեղի ունենան հակամարտություններ, Ռոհանին հավելել է. «Իրանն ինչպես իր հյուսիսային, արևմտյան և արևելյան հարևանների հետ բարեկամական եղբայրական ու մտերիմ կապեր ունի, ցանկանում է հարավային հարևանների հետ նույնպես նման կապեր հաստատել»:
Խոսելով այն մասին, որ Իրանը բանկային կապեր ունի որոշ երկրների հետ առանց Swift համակարգի միջնորդության, Ռոհանին ասել է. «Իրանը կարող է զարգացնել իր առևտրատնտեսական կապերը Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի հետ, օգտվելով նրանց ազգային տարադրամներից, ինչը կարող է լուծել հարաբերությունների առջև ծառացած խնդիրներից շատերը»:
Նա հավելել է, որ այսօր համաշխարհային մակարդակով պայքար է ընթանում դոլարի դեմ, հավելելով. «Եթե այս ընթացքը շարունակվի, համաշխարհային դրամավարկային շուկայում ԱՄՆ-ի գերիշխանությունը կթուլանա և աստիճանաբար կվերանա»: