Ռոհանի. Իրանը ոչ է ասում բանակցություններին, որ պիտի անցնեն պատժամիջոցների պայմաններում
ԻԻՀ նախագահը հայատատարել է, որ Իրանի ժողովուրդը և կառավարությունը 1.5 տարի դիմակայել են ամենախիստ պատժամիջոցներին:
Նա ասել է. «Իրանը երբեք չի բանակցի այն թշնամու հետ, որ ցանկանում է աղքատության, պատժամիջոցի ու միջազգային ծովահենության միջոցով երկրին ստիպել հանձնվել»:
Չորեքաբթի օրը, Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, խոսելով այն մասին, որ չնայած ԱՄՆ-ը հրաժարվեց ՀԳՀԾ-ից ու եվրոպական կողմը չկատարեց իր պարտավորությունները, Իրանը շարունակել է մնալ ՀԳՀ-ում, Հասան Ռոհանին հավելել է. «Բոլորի համար պարզ է դարձել, որ ԱՄՆ-ը անտեսում է իր հանձնառութուններից, իսկ Եվրոպան անկարող է կատարել դրանք»:
Նա ասել է. «Ինչպես ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը, բանակցության միակ ճանապարհը հանձնառություններին վերդառնալն է և պատժամիջոցների չեղարկումը»:
Խոսելով այն մասին, որ Ասիայի արևմուտքը վառվում է պատերազմի, արյունահեղության, ագրեսիայի, զավթիչ քաղաքականության, կրոնական և ազգային երկպառակության ու ծայրահեղության կրակի մեջ, նա հավելել է. «Այս պայմաններում ամենամեծ զոհը Պաղեստինի չարքաշ ժողովուրդն է: Ամերիկյան ու սիոնիստական նախագծերն ինչպես «դարի գործարքը», Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելը և Գոլանի բարձունքները գրավելն ու Սիոնիստական ռեժիմին կցելը, դատապարտված են պարտության»:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի անվտանգությունը միայն այն ժամանակ կապահովվի, երբ վերջ տրվի Եմենի դեմ ագրեսիային և ոչ թե օտարներին տարածաշրջան հրավիրելով: Նա ասել է. «Իրանը պատրաստ է հանուն խաղաղության, իր ողջ ազգային կարողությունը, տարածաշրջանային հեղինակությունն ու միջազգային ուժն օգտագործել խաղաղություն հաստատելու համար»:
«Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանումն Իրանի պատմական պարտականությունն է և բոլոր երկրներին, որոնք ազդված են Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի իրադարձություններին, ԻԻՀ հրավիրում է անդամակցել «Հորմուզի» կամ «Հույսի» նախաձեռնությանը»: