Իրան.«ԱՄՆ-ն վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»
Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալն ասել է.«Համատեղ գործողությունների համապարպարփակ ծրագրից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալը վկայում է այդ երկրի անպատասխանատու քաղաքականության մասին, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»:
Ղոլամհոսեյն Դեհղանին հինգաբթի երեկոյան միջուկային զենքի վերացման միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում ասել է.«Միջուկային զինաթափումը և այդ զենքերից զերծ աշխարհ ստեղծելն անհրաժեշտություն է, որը պետք է վաղուց տեղի ունենար»:
Նշելով, որ միջուկային զենքերի մրցավազքի նոր փուլը և այդ զենքերի արդիականացումը մտահոգիչ են և սպառնում են մարդկության գոյատևմանը, Դեհղանին ասել է.«Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը վատթարացրել է միջազգային իրավիճակը»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի միջուկային զինանոցների արդիականացման և փոքր միջուկային զենքերի զարգացման լայնածավալ ծրագրին, Դեհղանին հստակեցրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ավելի մեծ քանակությամբ միջուկային զենքեր ձեռք բերել՝ «բարձունքում հայտնվելու» համար»:
«Սիոնիստական ռեժիմը միակն է, որ ունի միջուկային զենքեր և վտանգել է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը». նշել է Դեհղանին: