Ամերիկացիներիր շրջանում Թրամփի վարկանիշը հասել է ամենացածր մակարդակի՝ 67 տոկոսի
https://parstoday.ir/hy/news/world-i249128-Ամերիկացիներիր_շրջանում_Թրամփի_վարկանիշը_հասել_է_ամենացածր_մակարդակի_67_տոկոսի
Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է նրա նախագահության ամենացածր մակարդակին․ ամերիկացիների 67 տոկոսը դժգոհ է նրա գործունեությունից։
(last modified 2026-08-18T13:14:25+00:00 )
Օգոստոս 18, 2026 16:43 Asia/Tehran
  • Ամերիկացիներիր շրջանում Թրամփի վարկանիշը հասել է ամենացածր մակարդակի՝ 67 տոկոսի

Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է նրա նախագահության ամենացածր մակարդակին․ ամերիկացիների 67 տոկոսը դժգոհ է նրա գործունեությունից։

Pars Today-ը, հղում անելով IRNA-ին, հաղորդում է, որ հարցվածների միայն 33 տոկոսն է հավանություն տվել Թրամփի գործունեությանը։ Այս ցուցանիշը հավասար է նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում գրանցված ամենացածր վարկանիշին՝ 2017 թվականի դեկտեմբերին։
Հարցվածների մոտ 80 տոկոսը, այդ թվում՝ դեմոկրատների 87 և հանրապետականների 71 տոկոսը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ երկար ժամանակ կշարունակվի։ Եվ միայն 16 տոկոսն է ակնկալել, որ հակամարտությունը կավարտվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Միևնույն ժամանակ, The Washington Post-ը, անդրադառնալով պատերազմի շարունակությանը և Հորմուզի նեղուցի հիմնական հատվածի փակ մնալուն, Թրամփի իրավիճակը բնութագրել է որպես «ռազմավարական ճահիճ»՝ նշելով, որ ԱՄՆ նախագահն այժմ բախվում է երկարատև պատերազմի, աճող տնտեսական ծախսերի և ներքաղաքական ճնշումների։