Ռոհանի.«Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը ասիական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»
Ասիական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը համարելով Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Հաշվի առնելով առևտրական ու տնտեսական տարողությունները Սինգապուրը այս ոլորտում հատուկ դիրք է զբաղեցնում»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով ԵԱՏՄ-ի ղեկավարների նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան է այցելել, երեքշաբթի օրը Սինգապուրի վարչապետ Լի Հսին Լոնգի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների հարաբերությունները կառուցողական է բնութագրել: Նա ասել է.«ՀԳՀԾ-ից հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվել Իրան-Սինգապուր հարաբերությունների ընդլայնման համար և պետք է ենթահող նախապատրաստել նաև երկու երկրների գործարարների համագործակցության համար»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ Իրանի ու Սինգապուրի համագործակցությանը, Ռոհանին նշել է.«Այս համագործակցությունը կարող է լավ առիթ լինել մասնավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար»:
Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանը ողջունում է Պարսից Ծոցի ու Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունը: Ռոհանին շեշտել է.«Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն երկխոսության ու քաղաքական ճանապարհով և ռազմական քայլերի կիրառումն անընդունելի է»:
Հանդիպման ընթացքում, Սինգապուրի վարչապետն ասել է.«Սինգապուրը ցանկանում է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները»:
Կարևորելով երկրների կողմից միջազգային օրենքներին ու իրենց ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, Լի Հսին Լոնգը հավելել է.«ՀԳՀԾ-ի լիարժեք չգործադրվելը ցավալի է և կողմերը պետք է կատարեն սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները»: