Իրանը և Ղազախստանը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ով ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելու նպատակով այցելել է Հայաստան, երեքշաբթի օրը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Թեհրանը ողջունում է քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային տարբեր ոլորտներում Նուրսուլթանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, հավելել է.«ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցության մեկնարկը կխթանի միության անդամ երկրների հատկապես Ղազախստանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը»:
Ընդգծելով, որ Կասպից ծովը մերձափնյա երկրների համար պետք է լինի խաղաղության ու բարեկամության ծով, Ռոհանին նշել է.«Իրանը լիովին պատրաստ է համագործակցել Կասպից ծովի շրջակա միջավայրի հետ կապված հարցերի և ծովի տնտեսական ու զբոսաշրջության գրավչությունները մերձափնյա երկրների կողմից օգտագործվելու ոլորտում»:
Հանդիպման ժամանակ Քասիմ-Ջոմարտ Տոկաևն ընդգծելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը շատ լավ ու հուսալի հարևան է իր երկրի համար, ասել է.«Ղազախստանը ցանկանում է բարձր մակարդակում Իրանի հետ բազմակողմանի հարաբերություններ ու համագործակցություններ ունենալ»: