ՌԴ և ԻԻՀ նախագահները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i112082-ՌԴ_և_ԻԻՀ_նախագահները_քննարկել_են_տարածաշրջանային_ու_միջազգային_կարևոր_հարցեր
ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 07:54 Asia/Tehran
  • ՌԴ և ԻԻՀ նախագահները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցեր

ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր խնդիրները:

Երեքշաբթի օրը, Երևանում կայացած ԵԱՏՄ նիստին առընթեր ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ, Ռոհաինին նշել է, որ ՀԳՀԾ-ն   բազմակողմանի դիվանագիտության հաջողության մոդել է՝ միջազգային խնդիրների լուծման համար: Նա հավելել է. «Այս միջազգային համաձայնության հաջողությունը պայմանավորված է կողմերի՝ իրենց պարտավորությունների կատարմամբ»:

Ռոհանին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումն ԻԻՀ սզբունքային քաղաքականությունն է:

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի առաջարկած «Հարմուզի խաղաղության» նախաձեռնությունը խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակ ունի: Նա հավելել է. «Այս նախաձեռնությունը նախատեսում է բազմակողմանի համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության հաստատում, նավարկության ազատության, ինչպես նաև նավթի ու այլ էներգակիրների ազատ տեղաշարժի ապահովում»:

ՌԴ նախագահը ևս եկ անգամ վերահաստատելով իր երկրի աջակցությունն Իրանի հետ միջուկային համաձայնագրին, նշել է. «Մոսկվան ջանքեր կգործադրի՝ բոլոր ստորագրող անդամների կողմից համաձայնագրի պարտավորությւնները պահպանելու ուղղությամբ»:

Պուտինը ողջունել է ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական համագործակցության մեկնարկը և նշել, որ դա հիմք կհանդիսանա տարածաշրջանային ինտեգրման ու զարգացման համար: