Թադեի վանքը միջազգային զբոսաշրջության կենտրոն դառնալու ճանապարհին
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Մակուի ազատ տնտեսական գոտու կազմակերպության գործադիր տնօրենն ընդգծելով Սուրբ Թադեի վանքի պատմական և կրոնական նշանակությունը, կարևորել է Մակուի ազատ տնտեսական գոտու և Չալդրանի շրջանի միջև համագործակցությունը՝ զբոսաշրջության զարգացման նպատակով։
Հոսեյն Գարուսին նշել է, որ Բազարգանի սահմանային անցակետի հնարավորությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների և տարածաշրջանի բնական տեսարժան վայրերի արդյունավետ օգտագործումը կարող է հիմք ստեղծել միասնական զբոսաշրջային երթուղու ձևավորման և Սուրբ Թադեի վանքը միջազգային մակարդակով ճանաչված զբոսաշրջային ուղղության վերածելու համար։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Գարուսին, Չալդրանի Սուրբ Թադեի վանքում անցկացվող հայ ուխտավորների 72-րդ համաշխարհային ուխտագնացության արարողության շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս հուշարձանը գնահատել է որպես արժեքավոր հնարավորություն՝ ներկայացնելու Իրանի մշակութային ներուժը և խթանելու երկրի հյուսիս-արևմուտքի զբոսաշրջային տնտեսության զարգացումը։