Իրանի բանակի հրամանատար. «Իրանի զինված ուժերը խստորեն կպատասխանեն ցանկացած սպառնալիքի»
https://parstoday.ir/hy/news/iran-i112261-Իրանի_բանակի_հրամանատար._Իրանի_զինված_ուժերը_խստորեն_կպատասխանեն_ցանկացած_սպառնալիքի
Իրանի բանակի ընդհանոր հրամանատարն ասել է, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը խստորեն կպատասխանեն հակառակորդի ցանկացած սպառնալիքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2019 12:12 Asia/Tehran
  • Իրանի բանակի հրամանատար. «Իրանի զինված ուժերը խստորեն կպատասխանեն ցանկացած սպառնալիքի»

Իրանի բանակի ընդհանոր հրամանատարն ասել է, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը խստորեն կպատասխանեն հակառակորդի ցանկացած սպառնալիքի:

Երկուշաբթի օրը,  Բուշեհր  նահանգում Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ  այցի շրջանակներում գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին, ասել է.«Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պաշտպանում են երկրի բոլոր կարևոր, զգայուն և կենսական նշանակություն ունեցող տարածքները»:

Գեներալ Մուսավին նշել է, որ Իրանի Զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցները՝ երկրի օդային, ծովային և ցամաքային սահմանները պաշտպանելու համար, և պաշտպանական ոլորտում չկա որևէ բացթողում:

Իրանի բանակի ընդհանոր հրամանատարն անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանն ասել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջան մուտք գործելուց հետո արտատարածաշրջանային երկրներն իրենց հետ անապահովություն և լարվածություն են բերել»:

Գեներալ Մուսավին ընդգծել է, որ քառասուն տարի Պարսից ծոցի անվտանգությունը պահպանվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ջանքերով և եթե տարածաշրջանի երկրները նույնպես համագործակցեն, այն կդառնա աշխարհում ամենաապահով տարածաշրջանը: