ԻԻՀ նախագահ.«Թշնամու «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ձախողվել է»
https://parstoday.ir/hy/news/iran-i112302-ԻԻՀ_նախագահ._Թշնամու_առավելագույն_ճնշման_քաղաքականությունը_ձախողվել_է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական հանրապետության համակարգի թշնամիներն ընդունել են, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտվել է և Իրանի ժողովրդի նկատմամբ այդ մարտավարությունը պետք է մի կողմ դնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 13:32 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Թշնամու  «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ձախողվել է»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական հանրապետության համակարգի թշնամիներն ընդունել են, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտվել է և Իրանի ժողովրդի նկատմամբ այդ մարտավարությունը պետք է մի կողմ դնել»:

Երեքշաբթի օրն Իրանի անվտանգության նախարարի և այս գերատեսչության տնօրենների ու տեղակալների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ այս գերատեսչությունն իսլամական համակարգի կարևորագույն ձեռքբերումներից ու հարստություններից է, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի անվտանգության նախարարության գլխավոր առաքելությունը համակարգի, երկրի, ազգային անվտանգության և ժողովրդի շահերի պաշտպանությունն է»:

Ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը թշնամու առավելագույն ճնշմանը դիմակայելու փորձության մեջ մեծ զոհաբերություն ցուցաբերեց և պարզերես դուրս եկավ, Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ զգոն  է և լավ է ճանաչում ճնշումների ու դժվարությունների արմատները»:

Անդրադառնալով երկրի տնտեսական պայմաններին, Ռոհանին հստակեցրել է.«Չնայած դժվարություններին և Իրանի ժողովրդի դեմ աննախադեպ թշնամություններին, վերջին ամիսների ընթացքում տնտեսական ցուցանիշները բարելավվել են և այս ոլորտում մեծ է անվտանգության նախարարության դերը»:

Ռոհանին ընդգծել է.«Իրանի դեմ տնտեսական պատերազմի ու պատժամիջոցների պայմաններում բիզնեսի  ու ներդրումների ոլորտում ապահով միջավայր ստեղծելու գործում անվտանգության նախարարության դերակատարությունը պետք է շարունակվի»: