Զարիֆ.«Պաղեստինի ժողովրդի դեմ գործադրվող բռնությունների հարցում, ԱՄՆ-ի իսրալելի հանցակիցն է»
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ի միակողմանի ու ծայրահեղական քաղաքականությունները և այդ երկրի կողմից միջազգային օրենքների նվաստացումը ավերիչ ազդեցություն է թողել Պաղեստինի ժողովրդի վրա»:
Չորեքշաբթի օրը, Չմիավորման շարժման ԱԳ նախարարների Պաղեստինի կոմիտեի Բաքվում կայացած նիստում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի ներկա կառավարությունը պաղեստինցիների խնդրի անտեսումը ցանկացող Սիսնիստական ռեժիմի հանցակիցն է»:
Անդրադառնալով Պաղեստինի ժողովրդի ու ղեկավարության կողմից «Դարի գործարք» նախագիծը մերժելուն, Զարիֆը շեշտել է.«Ցանկացած նախաձեռնություն, որ անտեսում է միջազգային օրենքները և պաղեստինցիների քաղաքական ու մարդկային իրավունքները, անշուշտ դատապարտված է ձախողման»:
Խոսքն ուղղելով Չմիավորման շարժման անդամ երկրներին, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Տարածաշրջանային երկրները պետք է իրենցից հեռացնեն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի պատրանքը»:
Չորեքշաբթի օրը Բաքվում մեկնարկել է Չմիավորման շարժման երկրների ԱԳ նախարարների նիստը: Այն տևելու է երկու օր: