Ռոհանի. Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից
ԻԻՀ նախագահը, կարևորելով Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնումը, նշել է. «Երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը բխում է ոչ միայն Իրանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի շահերից»:
Հինգշաբթի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին բարձր է գնահատել Բաքվի կողմից Չմիավորման անդամ երկրների ղեկավարների 18-րդ գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված ջանքերը: Նա հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են զարգացել:
Ռոհանին գոհունակություն է հայտնել Թեհրան-Բաքու համագործակցության հետագա ընդլայնման գործում համատեղ տնտեսական հանձնաժողովի կարևոր դերի կապակցությամբ: Նա հավելել է. «Արդյունաբերաան համագործակցության ոլորտում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն և Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել Ադրբեջանի հետ իր համագործակցությունները»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև տարածաշրջանային համագործակցությանն ասել է. «Թեհրանը, Բաքուն ու Մոսկվան պետք է ընդլայնեն եռակողմ համագործակցությունները»: