Ռոհանի. ԱՄՆ-ի ռազմատենչությունը վառել է ահաբեկչության կրակը
Չմաավորման երկրների գագաթաժողովում ունեցած ելույթում, Իրանի նախագահն ԱՄՆ միակողմանի քաղաքականությունները որակել է որպես ամբողջ աշխարհում ահաբեկչության տարածման հիմնական գործոն:
Ուրբաթ օրը, Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 18-րդ գագաթաժողովի շրջանակում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի պատերազմները միլիարդավոր դոլարներ են արժեցել այլ երկրների համար և դրանց արդյունքում, աշխարհում տարածվել է ահաբեկչությունը»:
Իրանի նախագահը հավելել է, որ Չմիավորման շարժումը, հենվելով իր մեծ թվով բնակչության, հսկայական տարածքի և միջազգային ֆորումներում ձայների իրավունքի վրա, կարող է հեշտությամբ աշխարհում ձևավորել նոր բևեռ:
Ռոհանին տարածաշրջանային վերջին անհանդարտությունների վերաբերյալ ասել է, որ այս ճգնաժամերից դուրս գալու միակ ելքը ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը հարգելն, ուրիշ երկրների ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունն և փոխգործակցության և երկխոսության համար ճիշտ ենթահող ստեղծելը:
Ռոհանին հավելել է, որ Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրել է Հորմուզի խաղաղության նախագիծը, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով: Ծրագրի նպատակն է խաղաղության, կայունության, առաջադիմության և փոխըմբռնման խթանումը, խաղաղ և բարեկամական հարաբերությունների զարգացումը Պարսից ծոցի երկրների և Հորմուզի նեղուցի միջև:
Ռոուհանին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ հարևանների կայունությունն ու անվտանգությունը կապահովի աշխարհի կայունությունն ու անվտանգությունը, և որ տարածաշրջանային անվտանգությանն ու զարգացմանը հնարավոր կլինի հասնել միայն մեր հարևանների հետ համագործակցության միջոցով»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժմանն անդամ երկրների ղեկավարների 18-րդ գագաթաժողովին և հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ու գագաթաժողովին մասնակցող մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ: