Իրանի ԱԳ նախարարություն.«Իրաքի ժողովուրդը օտարներին թույլ չի տա շահագործել իրեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i113053-Իրանի_ԱԳ_նախարարություն._Իրաքի_ժողովուրդը_օտարներին_թույլ_չի_տա_շահագործել_իրեն
Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրաքի ժողովուրդն օտարներին թույլ չի տա ժողովրդական պահանջների պատրվակով, շահագործել իրեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 12:23 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարություն.«Իրաքի ժողովուրդը օտարներին թույլ չի տա շահագործել իրեն»

Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրաքի ժողովուրդն օտարներին թույլ չի տա ժողովրդական պահանջների պատրվակով, շահագործել իրեն»:

Հինգշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրաքի որոշ քաղաքներում ընթացող բողոքի ակցիաներին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին  հստակեցրել է.«Իրաքի քաղաքացիները ունեն պահանջներ, որոնք կառավարության ու տարբեր խմբերի այդ թվում կուսակցությունների ու պաշտոնյաների կողմից պաշտոնապես ընդունվել և քննարկվում են»:

Մուսավին շեշտել է.«Անշուշտ Իրաքի կառավարությունը, ժողովուրդն ու քաղաքական խմբերը կլուծեն այս խնդիրները:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանը չի միջամտում Իրաքի ներքին հարցերին: Նա ասել է.«Իր հարևան և բարեկամ երկիր Իրաքի հետ հարաբերություններում, Իրանը հավատարիմ է այս սկզբունքին»: 

Մուսավին հիշեցրել է.«ԻԻՀ-ն բարեկամական խորը հարաբերություններ ունի Իրաքի ժողովրդի ու կառավարության հետ և շարունակ կանգնել է այս երկրի կառավարության ու ժողովրդի կողքին ու կշարունակի մնալ»: