Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
Իրանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է իրանական մի շարք կազմակերպությունների և անձանց դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:
Նա նշել է. «Ամերիկացի իշխանավորներն Իրանի ժողովրդի հաստատուն կամքի դիմաց կրած պարտությունը թաքցնելու համար, հայտարարում են նոր՝ անհեթեթ պատժամիջոցներ սահմանելու մասին»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իր թշնամական քաղաքականության շրջանակում, իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է մեկ իրանական ընկերության 9 անձանց անունները:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրվա հաղորդման համաձարն, Սեյեդ Աբաբս Մուսավին, դատապարելով վերոնշյալ միակղմանի պատժամիջոցները, նշել է, որ դա դիվանագիտական և տրամաբանական ուղիներից օգտվելու անկարողության նշան է և պետք է գնահատել այդլ երկրների և համաշխարհային կարևոր իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի բռնատիրական վերաբերմունքի ենթատեքստում:
Մուսավին հավելել է. «ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող նման հայտարարություններով թաքցնել Իրանի ժողովչդի նկատմամբ իր հանցագործությունները, որոնք մեկնարկեցին 1953թ օգոստոսյան հեղաշրջումից ո շարունակվեցին, վերածվելով թալանի, տնտեսական ահաբեկչության և սպանությունների, ու այդպիոսով փոխել դահիճի ու զոհերի տեղերը»: