Իրանի բանակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i113243-Իրանի_բանակը_դատապարտել_է_ԱՄՆ_ի_կողմից_իրանցի_պաշտոնյաների_նկատմամբ_պատժամիջոցների_սահմանումը
Իրանի Իսլամական հանրապետության բանակը դատապարտել է իրանցի ռազմական և պետական մի խումբ ​​պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի թշնամական քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2019 04:50 Asia/Tehran
  • Իրանի բանակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Իրանի Իսլամական հանրապետության բանակը դատապարտել է իրանցի ռազմական և պետական մի խումբ ​​պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի թշնամական քայլը:

Երեշքաբթի օրը տարածած հայտարարության մեջ, բանակը նշել է. «Անկասկած, Իրանի մի շարք քաղաքացիական անձանց ու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոց սահմանելու ԱՄՆ-ի քայլն արվել է Իրանի ժողովրդի կամքի ու դիմադրության դեմ Վաշինգտոնի անկարողության պատճառով»:

Հայտարարությունը հավելում է. «Այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյաներն արդյունքի հասան տնտեսական ահաբեկչության միջոցով Իրանի ժողովրդին վախեցնելու հարցում, մի  խումբ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, աշխարհին ի ցույց դրեցին առավել քան երբևէ, պատժամիջոցներից իրենց կախվածությունը»:

Դատապարտելով ԱՄՆ-ի այս ծիծաղելի քայլը, Իրանի բանակը հայտարարել է, որ ԻԻՀ առաջնորդի հրամանատարության տակ գտնվող մյուս զինված ուժերի կողքին, բանակը պատրաստ է պաշտպանելու իսլամական հանրապետության սուրբ հողը: