Իրանի նախագահ.«Ֆորդոյի միջուկային օբյեկտը վերսկսում է լիարժեք միջուկային գործունեությունը»
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին և համաձայնության շրջանակներում պարտավորություների իրագործման հարցում եվրոպացիների անհավատարմությանն Իրանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վարած քաղաքականության պատճառով, Ֆորդոյի միջուկային օբյեկտը վերսկսում է լիարժեք միջուկային գործունեությունը»:
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուիթերյան էջում գրել է.«Հազար 44 ցենտրիֆուգներում գազի սրսկմամբ, այսօր մեկնարկեց ՀԳՀԾ-ի շրջանակերում Իրանի պարտավորությունների նվազեցման 4-րդ քայլը»:
Այս ուղղությամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Չորեքշաբթի կեսգիշերին գազ է սրսկվելու Ֆորդոյի ցենտրիֆուգների մեջ, ինչը մինչ կայուն վիաճակի հասնելը տևելու է մի քանի ժամ և շաբաթ օրը արեն հնարավոր կլինի հարստացնել շուրջ 4.5 տոկոս ուրան»:
Քեմալվանդին հավելել է.«Այսօր Իրանը տիրապետում է միջուկային վառելիքի ցիկլի բոլոր փուլերին, սկսած հայտնաբերման փուլից մինչև արդյունահանում, հարստացում ու թափոնների պահպանում»:
Մինչ 4-րդ քայլի գործադրումը, ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների նվազեցման քայլերում ներառվել են՝ 3.67 տոկոսից ավելի բարձր ուրանի հարստացումը, հարստացված ուրանի պաշարների ավելացումը և հետազոտությունների ու միջուկային գիտության ընդլայնման ոլորտում բոլոր պարտավորությունների դադարեցումը: