ԻՀՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հակաիրանական վերջին պատժամիջոցները
ԻՀՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները՝ ԻԻՀ ԶՈՒ ԳՇ և բանակի որոշ հրամանատարների ու պաշտոնյաների նկատմամբ:
Ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, պահակազորը դատապարտել է ԱՄՆ-ի բռնատեր և ահաբեկչական ռեժիմի սահմանած պատժամիջոցներն իրանցի ռազմական պաշտոնյաների նկատմամբ, որոնք մշտապես եղել են Իրանի պաշտպանության առաջնագծում և պայքարել են իսլամական հեղափոխության թշնամական ճակատի սադրանքների դեմ, դառնալով հպարտության առիթ իրանցիների համար: Հաղորդագրության մեջ նշված է, որ այս մարդիկ մի կողմից գոհունակություն ու հպարտություն են բերել ոչ միայն իրանցիներին, այլ ամբողջ իսլամ ժողվրդին, և մյուս կողմից ի ցույց դրել թշնամու, հատկապես՝ Սպիտակ տան անխոհեմ իշխանությունների պարտությունն ու բարկությունը:
Այս փաստերը վկայում են, որ թշնամու շունչն իսլամական հեղափոխության դեմ ռազմավարական պայքարի ասպարեզում, գտնվում է վերջնահաշվարկի փուլում և նման միջոցառումները հակառակ ազդեցություն են ունենալու: Դրանք մեկ անգամ ևս ապացուցելու են թշնամու պարտությունն ու ոչնչացումն, ավելի խորացնելով Իրանի ժողովրդի անվստահությունն ու ատելությունը նրանց նկատմամբ: Իսկ արդյունքը լինելու է ավելի ակտիվ դիմադրությունը և հաստատակամությունը: