ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը
Նշելով, որ Իրանն արել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Թեհրանը պատրաստ է համաձայնագիրը պահպանելուն ուղղված բանակցությունների համար:
Ավելի վաղ, Թուրքիա մուտք գործելու ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով իր պարտավորությունների կրճատման Իրանի չորրորդ քայլին, նշել էր, որ եթե համաձայնագրի մյուս կողմերի քայլերն անարդյունավետ լինեն, Իրանը շարունակելու է իր պարտավորությունների կրճատման գործընթացը:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր հանձնառությունների խախտման և եվրոպացիների թերացումների ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատմամբ հանդերձ, պատրաստ է շարունակել բանակցությունները:
Զարիֆը, ով մեկնել է Թուրքիա՝ ECO տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցելու նպատակով, նշել է, որ նիստում քննարկվելու են կազմակերպության բարեփոխումների հետ կապված հարցեր և 2025թ հեռանկարային ծրագիրը, որը հաստատվել է Թեհրանում: