Սալեհի.«ՀԳՀԾ-ն միակողմանի համաձայնություն չէ»
Քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և եվրոպացիների խոստումնազանցությունը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Իրանի համար անընդունելի է ՀԳՀԾ-ի միակողմանի լինելը»:
Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, Ալի Աքբար Սալեհին ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայնության հիմամբ, պետք է չեղարկվեին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն նրանք այդ քայլը չիրականացրին և Իրանն այլևս սահմանափակություն չունի»:
Սալեհին հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի համաձայնության բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները:
2019թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Իրանը հայտարարեց, որ համաձայնության 26 և 36-րդ կետերի համաձայն, կրճատում է իր պարտավորությունների մի մասը: