Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում Իրանի կարողությունն ու ազդեցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i113536-Ռոհանին_ընդգծել_է_տարածաշրջանում_Իրանի_կարողությունն_ու_ազդեցությունը
Ուրբաթ օրը Իրանի պատասխանատուների, Իսլամական միասնություն կոնֆերանցի հյուրերի, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խաերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ազդեցությանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2019 14:03 Asia/Tehran
  • Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում Իրանի կարողությունն ու ազդեցությունը

Ուրբաթ օրը Իրանի պատասխանատուների, Իսլամական միասնություն կոնֆերանցի հյուրերի, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խաերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ազդեցությանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.

«Իրանի ազդեցությունը տարածաշրջանում ոչ թե ռազմական և գիտական ուժի ու աշխարհագրական ռազմավարական դիրքի պատճառով է, այլ իսլամական հեղափոխության հրավերի և հեղափոխության ազդեցության, որ գրավել է սրտերը»:

Նշելով, որ իրանական զինված ուժերը Սիրիայում ու Իրաքում որպես ռազմական խորհրդատու են ներկա եղել և տարածաշրջանի ժողովրդի կողքին իրենց կյանքն անգամ չեն խնայել ահաբեկչության դեմ պայքարում, Իրանի նախագահը հավելել է.«Իրանի ուժեր չափանիշն Իրաքում, Սիրիայում և Լիբանանում ու ցանկացած այլ տեղ, որտեղ ներկայություն ունենան, մարդու ազատությունն է և մուսուլմանը, քրիստոնյան, հրեան, թուրքը, արաբը կամ էլ քուրդը նրանց աչքի առջև հավասար են»: