Զարիֆ.«Բազմակողմանի համագործակցությունները շահավետ են տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i113605-Զարիֆ._Բազմակողմանի_համագործակցությունները_շահավետ_են_տարածաշրջանի_ժողովուրդների_և_բոլոր_կողմերի_համար
Իրանի արտգործնախարարը բազմակողմանի համագործակցությունները շահավետ է համարել տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 18, 2019 07:26 Asia/Tehran
  • Զարիֆ.«Բազմակողմանի համագործակցությունները շահավետ են տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար»

Իրանի արտգործնախարարը բազմակողմանի համագործակցությունները շահավետ է համարել տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար:

Կիրակի օրը, Թեհրանում, Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ՝ Սաշալուա Կիկնավելիձեի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զբոսաշրջության, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում երկու երկրի բարեկամական խմբերի դերակատարությանը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը:

Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը ևս Թբիլիսիի պատրաստակամությունն է հայտնել Իրան-Վրաստան համագործակցությունների ընդլայնման համար:

Թեհրան այցելած Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել իսլամական խորհրդարանի և առևտրի պալատի նախագահների հետ և մտքերի փոխանակում են կատարել երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ: