Իրանի փոխարտգործնախարար. ԱՄՆ պատժամիջոցները չեն թուլացրել Իրանի ժողովրդի կամքը
https://parstoday.ir/hy/news/iran-i114088-Իրանի_փոխարտգործնախարար._ԱՄՆ_պատժամիջոցները_չեն_թուլացրել_Իրանի_ժողովրդի_կամքը
Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ Իսլամական հանրապետությունը վերջին 40 տարիների ընթացքում գտնվում է ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների տակ: Նա հավելել է, որ այս պատժամիջոցներն անարդյունավետ էին և չեն խոչընդոտում Իրանի ժողովրդի կամքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2019 14:21 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. ԱՄՆ պատժամիջոցները չեն թուլացրել Իրանի ժողովրդի կամքը

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ Իսլամական հանրապետությունը վերջին 40 տարիների ընթացքում գտնվում է ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների տակ: Նա հավելել է, որ այս պատժամիջոցներն անարդյունավետ էին և չեն խոչընդոտում Իրանի ժողովրդի կամքին:

Երկուշաբթի օրը,  «Մերձավոր Արևելքի առանցքային ուժերը և դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության վրա» թեմայով Տոկիոյի գագաթնաժողովում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ Իսլամական հեղափոխությունից ի վեր ԱՄՆ-ը ճնշում է Իրանին ու պատժամիջոցներ է սահմանել այս երկրի դեմ, սակայն ԻԻՀ շարունակում է մնալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենակայուն և ապահով երկրներից մեկը:

Էրաղչին ասել է, որ Իրանը, որպես մեծ երկիր, մեծ ազդեցություն ունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վրա: Նա հավելել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանն առավել քան երբևէ, ունի ունի խաղաղության կարիք և տարածաշրջանի երկրներն իրենք պետք է կարողանան ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»:

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այնպիսի ճգնաժամերին, ինչպիսիք են ԻԼԻՊ- ը, Սիրիայի  և Եմենի պատերազմը, Իրաքում և Լիբանանում տեղի ունեցած անկարգությունները, նա հավելել է, որ այդ ճգնաժամերը հրահրում են արտաքին ուժերը, այդ թվում՝ ԱՄՆ-ը: