Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Եվրոպային՝ հումանիտար պարտականության կատարման մեջ թերանալու համար
Քննադատելով Եվրոպային՝ հումանիտար պարտականության կատարման մեջ թերանալու համար, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպան պետք է կատարի իր հումանիտար պարտականությունն իրանցի հիվանդ երեխաների նկատմամբ»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրն իր թուիթերյան էջում գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության նպատակը անմեղ քաղաքացիներին սովամահ անելն ու նրանց սպանելն է: «Տնտեսական ահաբեկչությունը մարդկանց մահվան պատճառ է դառնում». ասել է նա:
Նշելով,որ երեք եվրոպական երկրները և Եվրամիությունն սպառնալիքներ հնչեցնելու կամ սին խոստումներ տալու փոխարեն պետք է կատարեն իրենց մարդկային պարտականությունը, Զարիֆը հավելել է.«Դեղագործական ընկերությունները պետք է Epidermolyosis bullosa հիվանդությամբ տառապող իրանցի երեխաների անհրաժեշտ դեղորայքը վաճառեն»:
Epidermolyosis bullosa հիվանդությունը հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որի դեպքում մաշկը ծածկվում է բշտերով ու խոցերով՝ օրգանիզմը վարակների դեմ անպաշտպան դարձնելով: Այս հիվանդությամբ տառապող երեխաների մոտ, մեծ է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը :
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով բարդացել է այս հիվանդությամբ տառապող հիվանդների բուժումը՝ համապատասխան վիրակապերի ու դեղորայքի դեֆիցիտի պատճառով: Այդ պատճառով, վերջերս մահացան հիվանդությամբ տառապող մի քանի իրանցի երեխաներ: