Զարիֆ. «Իրանը դժգոհ է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրամիության քայլերից»
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԻԻՀ դժգոհ է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրամիության քայլերից:
Երկուշաբթի օրը, Ստամբուլի օդանավակայանում, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, կարևորելով ՀԳՀԾ-ի գործադրումն այդ համաձայնությունը ստորագրած երկրների կողմից, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը հայտնել են իրենց դժգոհությունն այդ համաձայնության իրագործման հարցում Եվրամիության ընդունած դիրքորոշման կապակցությամբ»:
Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած հանձնառությունների կրճատմանը, Զարիֆն ասել է.«Եթե միջուկային համաձայնության մյուս կողմերը կատարեն իրենց հանձնառությունները, Իրանը պատրաստ է դադարեցնել այդ համաձայնության 36-րդ կետի համաձայն ձեռնարկած իր քայլերը»:
Դրական գնահատելով Եվրամիության անդամ վեց երկրների INSTEX-ին միանալու քայլը, Իրանի ատգործնախարարը հավաստիացրել է, որ ապագայում այդ մեխանիզմը հնարավոր է գործադրել:
Երկուշաբթի օրը, տարածաշրջանի 14 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, Ստամբուլում մեկնարկել է «Ստամբուլի գործընթաց-Ասիայի սիրտ» 8-րդ վեհաժողովը: