Իրանը քննադատել է Արևուտքի կողմից անկախ պետությունների մասնատմանն ուղղված Արևմուտքի ջանքերը
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը քննադատել է Արևմուտքին ՝ անկախ երկրների գործերին միջամտելու համար:
Նա նշել է. «Ասիայի երկրների ժողովուրդները պետք է իրենց այսօրվա քաղաքական փիլիսոփայությունը ձևավորեն հիմնվելով իրենց քաղաքակրթության ու մշակութային արժեքների վրա»:
Սեյեդ Քամալ Խառազին, Չինաստանի Ցինգհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Յան Սույոնգի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի ու Չինաստանի միջև գիտական ու քաղաքակրթական փորձի փոխանակումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների ժողովուրդների համար»:
Խարազին ասել է, որ Իրանի և Չինաստանի միջև համագործակցության մասին 25-ամյա համապարփակ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա առավել զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Նա հավելել է. «Իրանը ողջունում է Չինաստանի հետ գիտական համագործակցության զարգացումը և ուսանողների փոխանակման ծրագիրը»::