Իրանը չպետք է ենթարկիվի պատժամիջոցների
https://parstoday.ir/hy/news/iran-i114541-Իրանը_չպետք_է_ենթարկիվի_պատժամիջոցների
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քուվեյթի ներկայացուցիչն ընդգծել է.«Իրանի Իսլամական հանրապետությունը չպետք է ենթարկվի պատժամիջոցների»:
(last modified 2025-09-27T15:05:10+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 18:20 Asia/Tehran
  • Իրանը չպետք է ենթարկիվի պատժամիջոցների

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քուվեյթի ներկայացուցիչն ընդգծել է.«Իրանի Իսլամական հանրապետությունը չպետք է ենթարկվի պատժամիջոցների»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Քուվեյթի ներկայացուցիչ Մանսուր Ալ-Աթիբին ուրբաթ օրը  «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Քուվեյթը չի ցանկանում, որ Իրանի նման հարևան ու մուսուլմանական մի երկիր ենթարկվի պատժամիջոցների»:

Նա հայտարարել է. «Կան դրական նշաններ, որոնք կարող են հանգեցնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկխոսության և հնարավոր է  կողմերը որոշակի փոխըմբռնման հասնեն ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնագիրը բարեփոխելու շուրջ»:

Քուվեյթի ներկայացուցիչն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ Իրանի իշխանությունները մինչ այժմ մերժել են Վաշինգտոնի հետ ցանկացած երկխոսություն: Նրանք պահանջել են, որպեսզի նախ ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ և  չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: