Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ի նոր հայտարարությանը
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «ձգանի մեխանիզմ»-ի կիրառմամբ: Իրանի ԱԳ նախարարը «լկտիություն» է որակել ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ հայտարարությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է.«Քանի որ Վաշինգտոնը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործընկերներից մեկն է, «ձգանի մեխանիզմ»-ը կիրառելու իրավունք ունի»:
«Ձգանի մեխանիզմ»-ը կամ «Սնափ Բաք»-ը ՀԳՀԾ-ում նշված տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն է: Այն նախքան թիվ 2231 բանաձևի ընդունումը, ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերականգնումն է:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ Պետդեպարտամենտն աննախադեպ պատիժներ է սահմանել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին հավատարիմ կողմերի համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին անօրինական որոշում ընդունելով, այդ երկիրը դուրս բերեց ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: