Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ի նոր հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i114703-Իրանի_ԱԳ_նախարարն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_նոր_հայտարարությանը
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «ձգանի մեխանիզմ»-ի կիրառմամբ: Իրանի ԱԳ նախարարը «լկտիություն» է որակել ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ հայտարարությունը:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 14:38 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ի նոր հայտարարությանը

ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «ձգանի մեխանիզմ»-ի կիրառմամբ: Իրանի ԱԳ նախարարը «լկտիություն» է որակել ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ հայտարարությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է.«Քանի որ Վաշինգտոնը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործընկերներից մեկն է, «ձգանի մեխանիզմ»-ը կիրառելու իրավունք ունի»:

«Ձգանի մեխանիզմ»-ը կամ «Սնափ Բաք»-ը ՀԳՀԾ-ում նշված  տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն է: Այն նախքան թիվ 2231 բանաձևի ընդունումը, ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերականգնումն է: 

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն իր թուիթերյան  էջում գրել է.«ԱՄՆ Պետդեպարտամենտն աննախադեպ պատիժներ է սահմանել  ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին հավատարիմ կողմերի համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին անօրինական որոշում ընդունելով, այդ երկիրը դուրս բերեց ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: