ԻԻՀ նախագահը հանդիպել է Մալայզիայի թագավորին
(last modified Wed, 18 Dec 2019 14:54:35 GMT )
Դեկտեմբեր 18, 2019 18:24 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հանդիպել է Մալայզիայի թագավորին

ԻԻՀ նախագահն ասել է.«Իսլամ աշխարհի խնդիրների կարգավորումը պահանջում է իսլամական երկրների համերաշխությունն ու համագործակցությունը»:

Մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու նպատակով Մալայզիայում  գտնվող Ռոհանին, չորեքշաբթի օրը այդ երկրի թագավոր Սուլթան Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Պաղեստինը, գերտերությունների միջամտությունը մուսուլմանների ներքին հարցերին և գիտական ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը իսլամ աշխարհին հուզող  կարևորագույն թեմաներն են»:

Մալայզիայի թագավոր Սուլթան Աբդուլլահն ընդգծել է տարբեր, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում  երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: