Մուսավի. Մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևը դատապարտելի է ու պետք է մերժվի
ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ գագաթաժողովում ունեցած ելությում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևը:
Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ հակաիրանական բանաձևի նկատմամբ դրական վերաբերմունքը Սիոնիստական ռեժիմի ու տարածաշրջանի բռնատեր ուժերի կողմից, որոնք ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքները և պաշտպանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն անօրինական է:
Նշելով, որ բանաձևի կողմնակիցները մարդու իրավունքների հարցում կիրառում են երկակի ստանդարտներ, Սեյեդ Աբբաս Մուսավին հավելել է. «Իրանն իր ափսասանքն է հայտնում այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի մեխանիզմները շահարկվում են որոշ երկրների կողմից»:
Մուսավին անդրադարձել է նաև բանաձևի կողմնակիցների ապակառուցողական գործողություններին ուղղված Իրանի դեմ, այդ թվում մարդու իրավունքների հարցը քաղաքական շահարկման ենթարկեը, տարբեր հասարակությունների կրոնական, ազգային ու մշակութային արժեքների անտեսումը, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող հակաիրանական քարոզչության ազդեցությունն ինչպես նաև հակաիրանական պատժամիջոցների արդյունքում իրանցիների իրավունքների ոտնահարման նկատմամբ լռությունը: