Բաղերի. Կանադայի որոշումը նվեր է ահաբեկչությանը և խաղաղության թշնամիներին
(last modified Fri, 21 Jun 2024 08:29:44 GMT )
Հունիս 21, 2024 11:59 Asia/Tehran
  • Բաղերի. Կանադայի որոշումը նվեր է ահաբեկչությանը և խաղաղության թշնամիներին

Կանադայի կառավարությունը, որն ահաբեկչական խմբավորումների աջակիցներից և ապաստան տվողներից է, միջազգային օրենքներին հակասող քայլով, ահաբեկչական խմբերի ցանկում է ներառել ԻՀՊԿ անունը։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, արձագանքելով Օտտավայի այս քայլին, X-ի իր էջում գրչել է․ «Իրանի զինված ուժերի անբաժան մասը համարվող և երկրի  ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության, տարածաշրջանի անվտանգության ու կայունության պաշտպանության  և ԻԼԻՊ-ին հաղթելու հարցում կարևոր դերակատարություն ունեցող Պահապանների կորպուսի անունն ահաբեկչճական խմբերի ցանկում ներառելու Կանադայի որոշումը չմտածված քայլ է, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու կանոնները և  նվեր է  ցեղասպան ռեժիմին, ահաբեկիչներին և տարածաշրջանային խաղաղության և կայունության  թշնամիներին»։

ԻՀՊԿ անունն  ահաբեկչական  խմբավորումների ցանկում ներառելու  Կանադայի կառավարության թշնամական քայլից հետո,  Թեհրանում Իտալիայի դեսպանը, ով պատասխանատու է Կանադայի շահերի պաշտպանության համար, կանչվել է ԱԳՆ, որտեղ վերջինս փոխանցվել է  ԻԻՀ խիստ բողոքը՝  Օտտավայի կառավարության կողմից միջազգային իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողության կապակցությամբ։ Նշվել է նաև, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան քայլերի։