Թեհրանում Կանադայի շահերի պաշտպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Fri, 21 Jun 2024 07:43:27 GMT )
Հունիս 21, 2024 11:13 Asia/Tehran
  • Թեհրանում Կանադայի շահերի պաշտպանը կանչվել է ԱԳՆ

ԻՀՊԿ անունն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու Կանադայի կառավարության թշնամական քայլից հետո, Թեհրանում Իտալիայի դեսպանը, ով պատասխանատու է Կանադայի շահերի պաշտպանության համար, կանչվել է ԱԳՆ։

Կանադայի կառավարությունը, որն ահաբեկչական խմբավորումների աջակիցներից և ապաստան տվողներից է, միջազգային օրենքներին հակասող քայլով, ահաբեկչական խմբերի ցանկում է ներառել ԻՀՊԿ անունը։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ-ն Թեհրանում կանադայի շահերի պաշտպանին է  փոխանցել Իրանի խիստ բողոքը՝ Օտտավայի կառավարության կողմից միջազգային իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողության կապակցությամբ, նշելով, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան քայլերի։ 

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նույնպես դատապարտել է Կանադայի որոշումն այն որակելով թշնամական քայլ, որը հակասում է միջազգային իրավունքի ընդունված չափանիշներին ու սկզբունքներին, այդ թվում՝ երկրի ինքնիշխանությանը և կառավարությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։ Նա նշել է, որ Կանադայի որոշումը համարվում է Իրանի ազգային ինքնիշխանության վրա հարձակման օրինակ։