ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ՀԳՀԾ-ի միակողմանի իրագործումը երկար տևել չի կարող
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. ՀԳՀԾ-ի միակողմանի իրագործումը երկար տևել չի կարող
Հինգշաբթի օրը, ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱՆտոնիո Գութերեշի ութերրդ զեկույցի քննարկմանը նվիրված նիստում, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է. «Իրանը չի կարող անտարբեր լինել անօրինական պատժամիջոցների շարունակման և ՀԳՀԾ-ի մյուս անդամների կողմից Իրանի շահերի փոխհատուցմանն ուղղված քայլերի բացակայության նկատմամբ և քայլեր է ձեռնարկում իր ազգային շահն ապահովելու ուղղությամբ»:
Թախթ Ռավանչին հավելել է. «Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը՝ համաձայնագրի 26 և 36-րդ կետերի համաձայն և դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար սահմանել է երկամսյա ժամկետ»:
Նրա խոսքերով. «Իրանի դեմ ուղղված ցանկացած անօրինական քայլ, ստանալու է համարժեք պատասխան»: