Ռոհանի.Մենք ողջունում ենք բանակցությունները, որոնք կապահովեն մեր շահերը
Դեկտեմբեր 21, 2019 04:34 Asia/Tehran
Իրանի նախագահը հայտարարել է. «Մենք ողջունում ենք բանակցությունները, որոնք կապահովեն մեր շահերը»:
Նա հավելել է որ Իրանը կողմ է ցանկացած նախագծի, որը կարող է խթանել առևտրային փոխանակումները, հատկապես էներգետիկայի և նավթի արտանաման ոլորտում:
Ճաոպնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպումից հետո, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Թվիթերի իր էջում արած գրառման մեջ նշել է. «Մենք կողմ ենք ցանկացած բանակցության ու համաձայնության, որը կապահովի մեր ազգային շահերը»:
Նա գրել է. «Հակաիրանական պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են և ահաբեկչության դեմ պայքարող երկրները պետք է պայքարեն նաև այդ պատժամիջոցների դեմ»:
Ռոհանու նախագահության տարիների ընթացքում, սա Ճապոնիայի վարչապետի հետ նրա տասներորդ հանդիպումն էր:
Պիտակ