Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i114816-Իրանի_կրոնական_փոքրամասնությունների_պատգամավորները_դատապարտել_են_մարդու_իրավունքների_վերաբերյալ_հակաիրանական_բանաձևը
Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը և կառույցին կոչ են արել թշնամի պետությունների դիրքորոշումներին հետևելով, չեզոքացնել հակաիրանական դավադրությունները:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 12:23 Asia/Tehran
  •  Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը

Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը և կառույցին կոչ են արել թշնամի պետությունների դիրքորոշումներին հետևելով, չեզոքացնել հակաիրանական դավադրությունները:

Անցած շաբաթ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, օրակարգում դրվել էին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի բանաձևերը, որոնցից մեկը Կանադայի կողմից  ներկայացված հակաիրանական բանաձևն էր: 

Իրանի Իսլամական խորհրդարանում հայ, ասորի, հրեա ու զրադաշտական պատգամավորները, մի  հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ Իրանում մարդու իրավունքների մասին բանաձևը  քաղաքական է և որպես ճնշման լծակ է օգտագործվում՝ հակաիրանական ռազմավարական նպատակներ առաջ մղելու համար:

Իրանի Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները հայտարարել են, որ այդ բանաձևը  վավերացնելով, արևմտյան պետությունները փորձում են բազմակողմանի ստանդարտներ կիրառելով, միջազգային բեմում մեկուսացնել Իրանին: