ԻԻՀ կառավարություն. «Իրանը պատրաստ Է ՀԳՀԾ-ի շուրջ իրադրության ցանկացած զարգացման»
https://parstoday.ir/hy/news/iran-i114867-ԻԻՀ_կառավարություն._Իրանը_պատրաստ_Է_ՀԳՀԾ_ի_շուրջ_իրադրության_ցանկացած_զարգացման
Արձագանքելով «ձգանի մեխանիզմ»-ն ակտիվացնելու մասին Եվրոպայի հակասական հայտարարություններին, Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Թեհրանը պատրաստ Է միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 14:56 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարություն. «Իրանը  պատրաստ Է ՀԳՀԾ-ի շուրջ իրադրության ցանկացած զարգացման»

Արձագանքելով «ձգանի մեխանիզմ»-ն ակտիվացնելու մասին Եվրոպայի հակասական հայտարարություններին, Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Թեհրանը պատրաստ Է միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին»:

«Ձգանի մեխանիզմը», կամ ՀԳՀԾ-ի հետ կապված տարաձայնությունների լուծման մեխանիզմն  այն մեխանիզմն է, որը կարող է բերել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախքան թիվ 2231 բանաձևի ընդունումը սահմանած պատժամիջոցների վերականգնման: 

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, խոսելով ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի կողմից պարտավորությունների կրճատումը շարունակվելու մասին, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հստակեցրել է.«Եթե եվրոպական երկրները կատարեն իրենց պարտավորությունները,  Իրանը կարող է հրաժարվել  պարտվորությունները կրճատելու որոշումից»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրները  պետք է ուշադիր լինեն իրենց հետագա որոշումներում, քանի որ կարող է անուղղելի վնաս հասցվի ՀԳՀԾ-ին, Իրանի կառավարության խոսնակը հավելել է.«Իրանն այդ սպառնալիքներով չի նահանջի իր արդար ու օրինական պահանջներից»: