Սալեհի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը շարունակվում է, ինչպես նախկինում
https://parstoday.ir/hy/news/iran-i114876-Սալեհի._ՄԱԳԱՏԷ_ի_հետ_Իրանի_համագործակցությունը_շարունակվում_է_ինչպես_նախկինում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ինչպես նախկինում, շարունակվում է երաշխիքների, արձանագրությունների և որոշումների շրջանակներում»:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 05:09 Asia/Tehran
  • Սալեհի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը շարունակվում է, ինչպես նախկինում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ինչպես նախկինում, շարունակվում է երաշխիքների, արձանագրությունների և որոշումների շրջանակներում»:

Արաքի Խոնդբադի ծանր ջրի ռեակտորի տարածքում կայացած մամուլի ասուլիսում, Սալեհին հայտարարել է. «Իրանը ՄԱՏԳԱՏԷ-ի արձանագրություններից և ՀԳՀԾ-ից դուրս որևէ այլ պարտավորություն չունի, հետևաբար իրականացնելու է այն գործունեությունը, որը նախատեսել է»:

Անդրադառնալով Իրանի միջուկային գործն ԱԽ վերադառնալու հավանականությանը, Սալեհին նշել է. «Դա չի բխում որևէ կողմի շահերից և նման իրավիճակի հետևանքներն անկանխատեսելի են»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքերով. «Եթե «ձգանի մեխանիզմն» ակտիվանա, ՀԳՀԾ-ն լիովին կչեղարկվի: Իսկ ինչ վերաբերում է իր պարտավորւթյունները կրճատելու Իրանի քայլերին, դրանք բոլորը հնարավոր է վերականգնել»: