ԻԻՀ նախագահի խոսնակ.Արևմուտքը երկակի մոտեցում ունի մարդու իրավունքների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i114937-ԻԻՀ_նախագահի_խոսնակ.Արևմուտքը_երկակի_մոտեցում_ունի_մարդու_իրավունքների_նկատմամբ
Իրանի Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Արևմտյան երկրների համար մարդու իրավունքները դարձել են քաղաքական գործիք ՝ անկախ պետությունների վրա ճնշում գործադրելու համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 16:19 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի խոսնակ.Արևմուտքը երկակի մոտեցում ունի մարդու իրավունքների նկատմամբ

Իրանի Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Արևմտյան երկրների համար մարդու իրավունքները դարձել են քաղաքական գործիք ՝ անկախ պետությունների վրա ճնշում գործադրելու համար»:

Պատասխանելով Արևմուտքի հերթական հակաիրանական հայտարարությանը, Մահմուդ Վաեզին մամուլի ասուլիսում ասել է.«Արևմուտքը երկակի մոտեցում ունի մարդու իրավունքների նկատմամբ»:

Նա եվրոպական պաշտոնյաների կողմից «ձգանի մեխանիզմի» կիրառման վերաբերյալ հայտարարության մասին ասել է.«ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման ուղղությամբ Իրանի քայլերը ՀԳՀԾ-ի հարցով միջազգային փորձագետների կարծիքով, չեն հակասում ՄԱԿ-ի բանաձևերին»:

«Ձգանի մեխանիզմը», կամ ՀԳՀԾ-ի հետ կապված տարաձայնությունների լուծման մեխանիզմն  այն մեխանիզմն է, որը կարող է բերել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախքան թիվ 2231 բանաձևի ընդունումը սահմանած պատժամիջոցների վերականգնմանը: 

Իրանի Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարը հավելել է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները նվազեցնելու վերավերյալ եվրոպացիների պնդումները չունեն որևէ իրավական հիմք, և նրանք պարզապես փորձում են շեղել հասարակական կարծիքը: