ԻԻՀ նախագահ.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ասել է.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»:
Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգ այցելած Հասան Ռոհանին, անդրադառնալով Իրանի ժողովրդի վճռակամությունը թուլացնելու հարցում ԱՄՆ-ի ձախողմանը, հավելել է.«Իրանի տարբեր շրջաններում, հատկապես Արդաբիլ նահանգում տնտեսական, արդյունաբերական ու ենթակառուցվածքային ոլորտներում տասնյակ կարևոր նախագծերի բացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ձախողել է հակաիրանական պատժամիջոցների կիրառման հարցում»:
Ռոհանին հստակեցրել է.«Իրանի ժողովուրդն իր կուռ կամքով կանգնել է ԱՄՆ-ի զոռբայությունների ու պատժամիջոցների դիմաց և հատատակամ քայլում է երկրի զարգացման ու շենացման ուղղությամբ»:
Ընդգծելով ,որ թշնամիները պետք է վերջ դնեն իրենց սխալ քայլերին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Նրանք, ովքեր խախտեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնությունը, պետք է վերադառնան առաջին կետին ու խոստովանեն իրենց սխալները»: