Լարիջանի.«Նահատակ գեներալ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների խախտում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i115285-Լարիջանի._Նահատակ_գեներալ_Սուլեյմանիին_և_նրա_աջակիցների_սպանությունը_միջազգային_օրենքների_խախտում_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների խախտում է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2020 07:47 Asia/Tehran
  • Լարիջանի.«Նահատակ գեներալ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների  խախտում է»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների խախտում է համարել:

Կիրակի օրը, խորհրդարանում ունեցած ելույթում, Ալի Լարիջանին դատապարտել է Ղասեմ Սուլեյմանիին և նրա ուղեկիցներին սպանելու ԱՄՆ-ի քայլը, ասելով.«Մի երկրի միջազգային օդանավակայանի մոտ իրանցի ու իրաքցի բարձրաստիճան պաշտոնատարների սպանությունը հակասում է միջազգային օրենքներին»:

Լարիջանին ԱՄՆ-ի այդ վայրագ քայլը ռազմական ահաբեկչություն է որակել:

Խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին, Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ը այս ոճրագործությամբ ճահճի մեջ է մխրճվել և ահաբեկչական այս քայլի հետևանքները նրանց համար ծանր են լինելու»:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: