Ռոհանու պատասխանը Թրամփին. «Երբեք չփորձեք սպառնալ Իրանի մեծ ժողովրդին»
https://parstoday.ir/hy/news/iran-i115365-Ռոհանու_պատասխանը_Թրամփին._Երբեք_չփորձեք_սպառնալ_Իրանի_մեծ_ժողովրդին
Պատասխանելով Իրանի 52 թիրախների այդ թվում նաև պատմամշակութային վայրերի դեմ հարձակման վերաբերյալ Թրամփի սպառնալիքին, Հասան Ռոհնաին Թվիթերում գրել է. «Երբեք չփորձեք սպառնալ Իրանի մեծ ժողովրդին»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 07, 2020 05:45 Asia/Tehran
  • Ռոհանու պատասխանը Թրամփին. «Երբեք չփորձեք սպառնալ Իրանի մեծ ժողովրդին»

Պատասխանելով Իրանի 52 թիրախների այդ թվում նաև պատմամշակութային վայրերի դեմ հարձակման վերաբերյալ Թրամփի սպառնալիքին, Հասան Ռոհնաին Թվիթերում գրել է. «Երբեք չփորձեք սպառնալ Իրանի մեծ ժողովրդին»:

Դիմելով Թրամփին, Ռոհանին գրել է. «Նրանք, ովքեր Իրանին սպառնում են 52 թվով, պետք է հիշեն նաև 290 թվի և IR 655 չվերթի մասին»:

ԻԻՀ նախագահի Թվիթը վերաբերվում է 1988թ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ծովուժի կողմից խոցված IR 655 չվերթն իրականացնող իրանական ավիաուղիների ինքնաթիռը, որի կործանման հետևանքով զոհվեց 290 մարդ:

1988թ հուլիսին, իրանական ուղևորատար ինքնաթիռը խոցվեց Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան Վինսենթ նավից արձակված հրթռիով: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվեց 290 մարդ, ներառյալ՝ 66 երեխա և 53 կին: